Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Սեյրան Օհանյան. Հայաստանում այսօր իշխանափոխությունն անհրաժեշտություն է

Սեյրան Օհանյան. Հայաստանում այսօր իշխանափոխությունն անհրաժեշտություն է
20.03.2017 | 22:34

Հայաստանում այսօր իշխանափոխությունն անհրաժեշտություն է՝ Վանաձորում ընտրողների հետ հանդիպմանն ասել է ՕՐՕ դաշինքի ցուցակը գլխավորող Սեյրան Օհանյանը: «Իշխանափոխությունը անհրաժեշտություն է նաև այն առումով, որ քաղաքակիրթ աշխարհում քաղաքական էլիտաների, թիմերի պարբերաբար փոփոխությամբ, մեկը մյուսի դրականի վրա հենվելով, հաշվի առնելով բացթողումները, բացասականը՝ ժողովրդի վստահությունն է ձեռքբերում և գնում կառավարելու»,- ասել է նա: Սեյրան Օհանյանը նշել է, որ Հայաստանի զարգացման համար անհրաժեշտ է նոր իշխանություն, նոր և գրագետ թիմ: «Թող գան նոր, ավելի գրագետ ուժեր, որն ավելի արագ տեմպերով կկարողանա այս երկիրը տանել դեպի առաջընթաց: Մենք դոփում ենք տեղում, եթե ոչ հետընթաց ենք գնում»,- ասել է նա:


Իր ելույթի վերջում Սեյրան Օհանյանը անեկդոտ է պատմել ընտրողներին՝ այն համեմատելով Հայաստանում իշխանափոխությունից հետո երկրում սպասվելիք զարգացումների հետ: «Մենք ձեզ հետ միասին պետք է թափը բազմապատկենք, որ Հայաստանի տարածքային զարգացումը համաչափ լինի, բազմապատկենք այն հայտնի վանաձորյան հումորի նման, որը ես լսել եմ: Կիրակի օրը երկաթգծի կայարանի մի խումբ տարեցներ նայում են՝ ինչպես է շոգեքարշը կամաց-կամաց քաշում վագոնները, որի ժամանակ տարեցներից մեկն ասում է՝ սա քաշիլ չի, սա քաշիլ չի: Իսկ երբ գնացքը թափ է առնում, ասում է՝ էս ձևի որ գնաց, կանգնիլ չի»,-պատմեց նա:

Դիտվել է՝ 811

Մեկնաբանություններ